Wednesday, November 27, 2013

Մեծ հեղափոխություն օծանելիքի արտադրության մեջ. օծանելիքի պարկուճներ


Այս պահին օծանելիքի արտադրության բնագավառի գիտնականները հեղափոխություն են անում՝ ստեղծելով օծանելիքի նոր տիպեր՝ պարկուճների տեսքով, որոնք հարկ կլինի օգտագործել կուլ տալու միջոցով: Այդ հեղափոխական հաբերը ստեղծվել են Հարվարդի համալսարանի կենսաբան Շերեֆ Մենսիի և ավստրալացի կրեատիվ դիզայներ Լյուսի ՄակՌեյի կողմից:  

Հաբերը թույլ կտան մարդու մաշկի միջոցով արտազատել օծանելիքի բույրը: Իսկ ինչպես է դա ՛՛աշխատում՛՛: Երբ մարդը քրտնում է, օծանելիքի մոլեկուլները տարածվում են մաշկի տակ: Հոտի արտազատումը խիստ անհատական է՝ կախված տվյալ անձի մարմնի ջերմաստիճանից, սթրեսից, ֆիզիկական ծանրաբեռնվածությունից և սեռական գրգռվածությունից: Կուլ տալով օծանելիքի պարկուճը՝  մաշկը դառնում է միջավայր՝ հոտի տարածման համար:

Մենսին և ՄակՌեյը դեռևս չեն ավարտել հեղափոխական հայտնագործության աշխատանքները, և առաջին պարկուճային օծանելիքի թողարկման ժամկետի մասին առայժմոչինչ հայտնի չէ: Հավանաբար թողարկելուց առաջ նրանք դեռ աշխատում են մարդու օրգանիզմի վրա պարկուճների կողմնակի ազդեցությունների վերաբերյալ ուսումնասիրությունների վրա: