Մեծ հեղափոխություն օծանելիքի արտադրության մեջ. օծանելիքի պարկուճներ
Այս պահին օծանելիքի արտադրության բնագավառի գիտնականները հեղափոխություն են անում՝ ստեղծելով օծանելիքի նոր տիպեր՝ պարկուճների տեսքով, որոնք հարկ կլինի օգտագործել կուլ տալու միջոցով: Այդ հեղափոխական հաբերը ստեղծվել են Հարվարդի համալսարանի կենսաբան Շերեֆ Մենսիի և ավստրալացի կրեատիվ դիզայներ Լյուսի ՄակՌեյի կողմից:
Մենսին և ՄակՌեյը դեռևս չեն ավարտել հեղափոխական հայտնագործության աշխատանքները, և առաջին պարկուճային օծանելիքի թողարկման ժամկետի մասին առայժմոչինչ հայտնի չէ: Հավանաբար թողարկելուց առաջ նրանք դեռ աշխատում են մարդու օրգանիզմի վրա պարկուճների կողմնակի ազդեցությունների վերաբերյալ ուսումնասիրությունների վրա: