Friday, August 23, 2013

Օծանելիքի ճիշտ ընտրությունը


Գեղեցիկ սեռի գրեթե բոլոր ներկայացուցիչները օծանելիքի սիրահար են: Դրանում համոզվելու համար հարկավոր է ընդամենը այցելել օծանելիքի խանութ: Օծանելիքի աշխարհը ձգում և ներշնչում է, օգնում է Ձեզ զգալ իսկական լեյդի:

Ինչպե՞ս ընտրել այն բույրը, որը  կհամապատասխանի Ձեզ: Հարկավոր է ընդամենը հետևել մի քանի պարզ կանոնների, որոնք Ձեր այցը խանութ կդարձնեն հաճելի, իսկ ընտրությունը' ճիշտ:

Խորհուրդ չի տրվում գնել օծանելիք՝ առանց նախնական փորձարկման: Երբեմն հիանալի գովազդը ընդամենը գեղեցիկ հեքիաթ է, և բացի դա, հավանաբար չեք ցանկանա ամեն քայլափոխին հանդիպել Ձեր օծանելիքի բույրին: Նորաձևությունը վտանգավոր է, և նորաձև ու արժանի տերմինները նույնական չեն: Օրինակ, եթե նորաձև դառնա այրված ռետինի բույրը, դա դեռ չի նշանակում, որ դուք պետք է այն ձեռք բերեք: Հարկավոր չէ անվերապահորեն հետևել նորաձևությանը. գնեք այն ինչ Ձեզ է սազում:

Երբեք մի գնեք օծանելիք միայն այն պատճառով, որ ուրիշից բուրող  օծանելիքի  բույրը Ձեզ դուր է եկել: Օծանելիքը անպայման հարկավոր է փորձարկել: Դրա համար այն տարածեք մի փոքր թղթի վրա: Երբ այն Ձեզ հաճելիորեն դուր է կգա, ուրեմն կարելի է ցանել: Ապա սպասեք մինչև բույրը տարածվի մաշկի վրա, ևմիայն  այդ ժամանակ պարզ կդառնա, արդյո՞ք այն նախկինի պես հաճելի է թե՞ ոչ:

Մարդկանց մաշկը տարբեր է, և բնականաբար, նույն օծանելիքը չի կարող տարբեր մարդկանց վրայից նույն բույրն արձակել: 

Ամենավերջին և կարևոր կանոնը. խորհուրդ չի տրվում օծանելիքը ցանել իրերի կամ հագուստի վրա: Այդ գործողությունը միանգամայն անիմաստ է, քանի  որ այն իր իրական բույրը տարածում է միայն մաշկի վրա: Օծանելիքը հագուստի վրա ցանելուց հիշեք, որ հնարավոր է առաջանան անցանկալի հետքեր:

No comments:

Post a Comment