EAU DE MUTT - շան մորթու հոտով օծանելիքը
Օծանելիքի սիրահարները անկասկած լսել են Լեդի Գագայի` քրիտինքի և արյան
“բուրմունքով” օծանելիքի մասին: Պարզվում է, օծանելիքի շուկայում սա
ամենևին էլ արտասովորության գագաթնակետը չէ:
Eau de Mutt-ը` թրջված շան մորթու հոտով օծանելիքը, անահավանականորեն մեծ պահանջարկ ունի ինտերնետային խանութներում:
Բոլորս էլ գիտենք, որ շունը մարդու հավատարիմ ընկերն է, սակայն չենք
կարող չնշել, որ երբեմն նրանց արձակած “բուրմնունքները” շա~տ հեռու են
ֆրանսիական օծանելիքից: Ինչևէ, չորքոտանիների սիրահարների շրջանում
օծանելիքը մեծ պահանջարկ ունի: Գնորդներից մեկը այսպես է մեկնաբանել շան
հոտով օծանելիք գնելու իր ընտրությունը. <Ես շատ եմ տխրում, երբ իմ
շնիկին տանը մենակ եմ թողնում աշխատանքի գնալիս: Այս օծանելիքը ստիպում է
զգալ նրա ներկայությունը:>
Այս օծանելիքի արտադրման համար պատասխանատու Moggy ընկերության
գործադիր տնօրենը ասում է, որ այս բուրմունքը կարծես փոխհատուցում լինի այն
մարդկանց համար, ովքեր ոչինչ չեն խնայում իրենց շնիկների համար` շքեղ
օձիքներից մինչև “թիթիզ” բաճկոնիկներ:
Այս հաճույքի 50մլ արժի ընդամենը €15, ուստի չենք զարմանա, եթե Քեթի
Փերրիի կամ Բրիթնի Սփիրսի բրենդային անուշաբույր օծանելիքները իրենց տեղը
զիջեն շնային բուրմունքներին:

No comments:
Post a Comment