Friday, August 16, 2013

Օծանելիք

Հնում անուշահոտություն օգտագործելու ամենատարածված եղանակներից մեկը բնակարններում և հասարակական շենքերում անուշաբույր տարածելն էր հոտավետ նյութեր այրելու միջոցով

Ժամանակակից օծանելիքների հայրենիքը համարվում է Հին Արևելքը:

Եգիպտացիները անուշահոտությունների մեծ սիրահար  էին: Յուրաքանչյուր կին ուներ իր նախընտրած  բուրմունքը, որը պահում էր թանկարժեք անոթներում:

Օգտագործվում էին նաև մուշկ, մեռոն և այլ նյութեր, լվացվելու և լողանալու ջրեր, յուղեր և անուշահոտություններ: Եգիպտոսում արտադրվող մեծ քանակությամբ անուշահոտություններ օգտագործվում էին երկրում, բայց եգիպտացիները օծանելիքային նյութեր և դրանցից պատրաստի արտադրանքներ արտահանում էին Հին Արևելքի ուրիշ երկրներ:  

Եգիպտական մշակույթի  ազդեցության տակ գտնվող ասորեստանցիները և բաբելոնացիները նույնպես լայնորեն էին օգտագործում անուշահոտությունները: հունաստանում, ուր օգտագործում էին Եգիպտոսում արտադրված անուշահոտությունները, գտան յուղերը և ճարպերը անուշաբույր դարձնելու եղանակը:

Միջնադարում Կիպրոս կղզում ստեղծվեցին <Շիպր> օծանելիքը:

Օծանելիքները Հունաստանից թափանցեցին Հին հռոմ:

Շատ հասարակական շենքեր անուշաբուրվեցին կամ անուշաբույր ջրերով, կամ բուրումնավետ հեղուկ յուղերի ցողացրելու միջոցով: Իտալիայում առանձնապես արագ զարգացավ օծանելիքի արտադրությունն այն բանից հետո, երբ Իսպանիայից փոխառնվեց գինու սպիրտի  ստացման մեթոդը թորման ճանապարհով:

Իտալիայից օծանելիքի արվեստը տարածվեց Ֆրանսիա, որտեղ հոտավետ բույսեր աճեցնելու համար կլիմայական պայմանները բարեպաստ էին: Այստեղ պետությունը մի շարք օրենքներով և դեկրետներով խրախուսեց օծանելիքի արտադրությունը: Ժամանակակից օծանելիքի արտադությունը, իր առավել լիարժեք զարգացումն ստանալով, այժմ արտադրում է ամենատարբեր անուշահոտ  նյութեր`հեղուկ, պինդ, փոշենման:

No comments:

Post a Comment