Օծանելիք օգտագործելու տասը կարևոր կանոններ
Կաթիլներով
Օծանելիքը չի կարելի առատորեն ցանել՝ այն պետք է ցողել շատ քիչ քանակությամբ՝ այսինքն ընդամենը մի քանի կաթիլ: Օդում բույրի գոլորշու խտությունը նույնպես ունի թույլատրելի սահման, հակառակ դեպքում կարող եք հաճելի բույրը վերածել տհաճի:

Մաշկին
Օծանելիքը քսում են միայն մաքուր մաշկին և ոչ մի դեպքում՝ գրգռված մաշկին: Նույնը վերաբերում է նաև մազերին: Ավելի լավ է մի քանի կաթիլ օծանելիք քսեք ականջների հետևը, ծնկերի տակ և արմնկածալում, չի խանգարի նաև դաստակին (զարկերակի վրա) և անրակից մի քիչ վերև մի քանի կաթիլ քսելը: Եթե օծանելիքը գրգռում է մաշկը՝ ապա կարելի է այն քսել հագուստի վրա՝ ներսի կողմից:

Կտորին
Նեյլոնը և մետաքսը հոտը շատ արագ են կորցնում, բայց բույրը հիանալի պահպանում և նույնիսկ տարածում են զանազան մորթե հագուստները, տրիկոտաժը և բրդե գործվածքները: Այնպես որ եթե ուզում եք միշտ պարուրված լինել բուրավետ ամպիկով՝ հաշվի առեք կտորների այս առանձնահատկությունները:

Առանձնահատուկ դեպքեր
Չարժե շատ օծանելիք քսել, եթե ձեզ ռեստորան են հրավիրել ճաշկերույթի կամ ընթրիքի: Մանավանդ սա վերաբերում է մազերին և ձեռքերին օծանելիք քսելուն: Նման դեպքերում ավելի լավ է մի քանի կաթիլ օծանելիք քսեք հագուստին և վզին:

Բույրերը մի խառնեք
Կան հսկայական քանակությամբ բույրեր, բայց ոչ բոլորն են ներդաշնակ: Բուրավետ է նաև դեկորատիվ կոսմետիկան, օրինակ՝ շրթներկը, դիմափոշին, երանգավորող քսուքը, ինչպես նաև հիգիենիկ կոսմետիկան (լոգանքի գելը, մարմնի քսուքը): Այդ ամենը պետք է հաշվի առնել և գրագետ կերպով համադրել: Եթե հնարավոր է՝ ընտրեք առանց բույրի դեկորատիվ կոսմետիկա և ձգտեք, որ հիգիենիկ միջոցները և օծանելիքը նույնաբույր լինեն:

Հետևեք սեզոնայնությանը
Շատ բույրեր սեզոնային են, այսինքն սառը բույրերն ավելի հաճախ օգտագործում են ամռանը, իսկ տաքերը՝ ձմռանը: Շոգ եղանակին բույրը չպետք է սաստիկ լինի, ավելի լավ է ընտրեք թեթև, ծաղկային թարմ բույրով օծանելիք:

Հագուստին ներդաշնակ
Շատ քիչ կանայք են հետևում այս կանոնին, բայց բույրի ընտրությունը պետք է համապատասխանի նաև հագուստին: Օրինակ ջինս հագնելիս պետք չէ ցանել արևելյան ընդգծված բույրով օծանելիք, նախընտրելի են թեթև, կիսաթափանցիկ բույրերը: Թեթև սպիտակ զգեստին հարմար են վարդի կամ հասմիկի բույրերը, իսկ սև զգեստին՝ ավելի խիստ բույրերը:

Խուսափեք ընդգծված բույրերից
Ոչ մի դեպքում չարժե օգտագործել սուր և պարտադրող բույրեր, եթե հրավիրված եք կինո կամ թատրոն, եթե աշխատանքի եք գնում կամ երկար ճանապարհ: Նման օծանելիքը հարմար չէ նաև գիշերային ակումբի կամ դիսկոտեկի համար:

Պարտադրում է եղանակը
Ինչպես հայտնի է՝ տարվա շոգ եղանակին չարժե օգտագործել արտահայտված բույրով օծանելիք: Դրանից պետք է խուսափել նաև գետափ կամ ծովափ գնալիս, քանի որ ծաղիկների, խոտերի և բուն ջրի բույրերը կարող են փոխել քո օծանելիքի հոտը:

Բուրավետ հագուստ
Հաշվի առեք, որ որոշ օծանելիքներ կարող են փչացնել հագուստի կտորը, այդ պատճառով էլ եթե ուզում եք դրան հաճելի հոտ հաղորդել՝ ավելի լավ է օգտագործեք հատուկ չոր օծանելիք: Այն կարելի է դնել սպիտակեղենի մեջ կամ զգեստապահարանում կախել դրանով ներծծված բամբակե պարկիկ:

No comments:
Post a Comment