Ինչպե՞ս ճիշտ օծվել, կարծիքները բազմազան են։
Ինչպե՞ս պահել օծանելիքը
Որպեսզի օծանելիքը երկար ժամանակ պահպանի իր թարմությունը, խորհուրդ է տրվում այն պահել չոր, զով եւ մութ տեղում։ Արեւի ուղիղ ճառագայթները առաջ են բերում օծանելիքի գոլորշացում եւ որակական հատկանիշների կորուստ։
Ինչպե՞ս որոշել ալերգիայի առկայությունը այս կամ այն օծանելիքի հանդեպ
Օծանելիքը
նախ պետք է քսել դաստակի ծալքի մոտ։ Եթե 1 ժամվա ընթացքում մաշկի վրա
գրգռվածություն եւ կարմրություն չի առաջացել, ապա ալերգիա չունեք։ Եթե ձեր
ալերգիան «օդային» է՝ առաջանում է հոտերից, ապա ինքներդ իսկույն
կկողմնորոշվեք։ Եթե նոր օծանելիք օգտագործելուց հետո գլխացավ, ծանրության
տհաճ զգացողություն, արցունքարտադրություն կամ քոր չի առաջանում, ուրեմն դա
ձեր օծանելիքն է։ Եվս մեկ բան. օծանելիքով պետք չէ «լողանալ», այն պետք
է օգտագործել քիչ քանակությամբ, այնպես, որ զգացվի ափից մինչեւ
նախաբազուկն ընկած հեռավորությունից։ Կա մեկ չգրված կանոն ևս. եթե
օծանված մարդը չի զգում բույրը, ուրեմն դա իր օծանելիքն է։ Եվ պետք չէ
տառապել, թե ինչու բույրը չի զգացվում։ Համոզված եղեք՝ ում պետք է, նա
զգում է։
No comments:
Post a Comment