Sunday, September 22, 2013


Օծանելիքի կիրառման եղանակներ

Մարդիկ գնահատում են դիմացինին ոչ միայն արտաքին տեսքով, այլև հոտով, ընդ որում շատ դեպքերում երկրորդը ավելի կարևոր դեր է խաղում, քան թե նորաձև հնարամտությունները, որոնց դիմում են հակառակ սեռի ներկայացուցիչները` միմյանց ուշադրությունը գրավելու համար:


էսթե Լաուդերը առաջարկում էր օծանելիքը փչել «օդում» եւ մտնել օծանելիքի ամպերի մեջ։ Սա կիրառելի է հագեցած օծանելիքների համար, իսկ թեթեւ եւ թարմ բույրերը այս եղանակով շատ թույլ կզգացվեն։


Կոկո Շանելն առաջարկում էր օծանելիքը քսել մարմնի այն մասին, որը կցանկանայիք, որ համբուրեին։ ։


Մասնագետների մի մեծ խումբ գտնում է, որ օծանելիքը պետք է քսել ծոծրակին, ձեռքի ափի ստորին հատվածում՝ դաստակի ծալքի մասում, ականջների եւ ուսերի հետնամասում, այս հատվածներում արյունատար անոթները շատ մակերեսային են եւ բույրը «հնչում է ավելի բարձր»։


Ճարպոտ մաշկ ունեցողների վրա բույրը պահպանվում է ավելի երկար, քան չոր մաշկ ունեցող մարդկանց վրա։

Չոր մաշկ ունեցողներին խորհուրդ է տրվում օծանելիք քսելուց առաջ քիչ քանակությամբ յուղոտ քսուք գործածել, որ օծանելիքը երկար բուրի։



Օծանելիքի պահպանման եղանակներ

Որպեսզի օծանելիքը երկար ժամանակ պահպանի իր թարմությունը, խորհուրդ է տրվում այն պահել չոր, զով եւ մութ տեղում։ Արեւի ուղիղ ճառագայթները առաջ են բերում օծանելիքի գոլորշացում եւ որակական հատկանիշների կորուստ։



Ալերգիա

Օծանելիքը նախ պետք է քսել դաստակի ծալքի մոտ։ Եթե 1 ժամվա ընթացքում մաշկի վրա գրգռվածություն եւ կարմրություն չի առաջացել, ապա ալերգիա չունեք։ Եթե ձեր ալերգիան «օդային» է՝ առաջանում է հոտերից, ապա ինքներդ իսկույն կկողմնորոշվեք։ Եթե նոր օծանելիք օգտագործելուց հետո գլխացավ, ծանրության տհաճ զգացողություն, արցունքարտադրություն կամ քոր չի առաջանում, ուրեմն դա ձեր օծանելիքն է։

Օծանելիքը պետք է օգտագործել քիչ քանակությամբ, այնպես, որ զգացվի ափից մինչեւ նախաբազուկն ընկած հեռավորությունից։

Կա մեկ չգրված կանոն, եթե օծանված մարդը չի զգում բույրը, ուրեմն դա իր օծանելիքն է։

No comments:

Post a Comment