Tuesday, October 15, 2013


Jaguar-ն օծանելիք կթողարկի իսկական տղամարդկանց համար:

Jaguar հայտնի բրիտանական ապրանքանիշը, որը մասնագիտացված է ավտոմեքենաների արտադրության վրա, հաջողակ է նաև այլ բնագավառներում, մասնավորապես օծանելիքի:

2013
թ. Jaguar-ը նախատեսում է գրավել շուկան տղամարդկանց համար նախատեսված «ավտոմեքենայի» օծանելիքներով:

Ընկերությունը կթողարկի Jaguar Classic Gold և Jaguar Classic Red օծանելիքները` 100մլ ծավալով:

Jaguar Classic Gold-
ի ստեղծողը պարֆյումեր Դոմինիկ Փրեյսասն է: Այս օծանելիքում գերակշռում է խնձորի, լայմի բույրը: Jaguar Classic Red-ի հեղինակը պարֆյումեր Կարին Դյուբրեեմն է: Այս օծանելիքում գերակշռում է ազնվամորու բույրը, թույլ զգացվում է նաև հասմիկի, պղպեղի բույրեր: Օծանելիքները վաճառքի կհանվեն մոտ ապագայում:

   

«Bentley»–ին օծանելիք է թողարկել

Աշխարհահռչակ ավտոմոբիլային «Bentley» ընկերությունն իր պատմության մեջ առաջին անգամ, «Lalique» ֆրանսիական ընկերության հետ համատեղ, տղամարդու օծանելիք է թողարկել: Բուրմունքի ստեղծմանը մասնակցել է հայտնի ֆրանսիացի մասնագետ Միլեն Ալրանը:

«Lalique» ընկերության տնօրեն Սիլվիո Դենզը նշել է, որ օծանելիքի ստեղծման վրա համատեղ աշխատող երկու ընկերությունները շատ նման պատմություն ունեն։  Երկուսն էլ ստեղծվել են մոտ 100 տարի առաջ, երկուսն էլ պահպանում են նորարական շքեղության ապրանքների ստեղծման ավանդույթները, և համատեղ օծանելիքի ստեղծումը երկու ընկերությունների հավաքական կարողությունների ու պատկերացումների համակցումն է:

Օծանելիքը թողարկվել է սահմանափակ քանակությամբ` 999 սրվակ։  Մեկ՝ 40 մլ սրվակի արժեքը 3500 եվրո է: Այն մարդկանց համար, ովքեր չեն կարող նման շքեղություն իրենց թույլ տալ, թողարկվել է օծանելիքի ավելի էժան տարբերակը։ Այն արժե մոտ 80 եվրո: Օծանելիքի երկու տարբերակն էլ վաճառքի են հանվելու ապրիլին:


  

No comments:

Post a Comment