Tuesday, November 19, 2013

Ֆրանսիս Քյուրքջյանը թողարկել է նոր եւ թանկ բույր

Ինչպես փոխանցում է style.rbc.ru-ն, ամանորին ընդառաջ եւ հատուկ Ռուսաստանի սպառողների համար հայազգի պարֆյումեր Ֆրանսիս Քյուրքջյանը թողարկել է նոր եւ թանկ բույրեր: Նոր բույրը, որը հեղինակել է Ֆրանսիս Քյուրքջյանը կրում է «Allegria»: Շատ թանկարժեք օծանելիքը 3-րդն է շքեղ ծաղկային բույրերի շարքում, որոնք երիտասարդ պարֆյումերը թողարկում է Ռուսաստանի համար։

Կանանց եւ աղջիկների համար այդքան ցանկալի «Allegria» օծնելիքը 70 մլ ծավալ ունի եւ այն արժե 100.000 ռուբլի։ Ֆրանսիսի առաջին 2 թանկարժեք բույրերը՝ «Floralia» (2011թ. ) և «Coloratura» (2012թ.), նույն արժեքն են ունեցել և վաճառվել են ակնթարթորեն։
 
Ռուսաստանում սիրում են առանձնահատուկ իրեր կրել եւ տիրապետել, այդ թվում նաև պարֆյումերիա, այդ իսկ պատճառով պարֆյումեր Ֆրանսիս Քյուրքջյանը օծանելիք է արտադրում հենց այդ տարածաշրջանի կանանց համար:

Հայազգի պարֆյումերը նոր բույր է թողարկել Հայազգի պարֆյումերը նոր բույր է թողարկել

No comments:

Post a Comment