Օծանելիք, որ «պակասեցնում» է տարիքը:
Ամերիկյան Harvey Prince ընկերության մասնագետները հայտնաբերել են
մի բույր, որը երիտասարդության պատրանք է
ստեղծում: Ageless Fantasy օծանելիքը կնոջը երիտասարդացնում են
հակառակ սեռի աչքերում, ավելի ճիշտ «քթերում», առնվազն ութ տարով: Հետազոտությունները ցույց են տվել, որ
այս օծանելիքի գաղափարի հիմքում ընկած է
արեւադարձային մրգերի ` վարդագույն գրեյպֆրուտի, մանգոյի, նռան հոտերը, որոնք տղամարդկանց մոտ ասոցացվում է
երիտասարդ կնոջ հետ: Այսպես աշխարհում ստեղծվեց առաջին «հակատարիքային» օծանելիքը: Ageless
Fantasy-իի 100 մլ տարողությամբ սրվակն արժե 120 դոլար, սակայն արտադրողները վստահ են, որ
դա ետ չի
պահի այն կանանց, ովքեր ցանկանում են միշտ երիտասարդ մնալ:
No comments:
Post a Comment