Friday, August 23, 2013

Վատորակ օծանելիքը կարող է առաջացնել հասարակ մաշկային բորբոքումից` մինչև մաշկի քաղցկեղ:

Գեղեցկությունը զոհեր է պահանջում: Այս արտահայտությունը դառնում է բառացի, երբ խոսքը վեբերվում է երևանյան օծանելիքի սև շուկային: Գրեթե ամենուր, ամեն տեղ և ամեն ոք վաճառում է անորակ պարֆյում: Ցածրակարգ օծալիքի, քսուկների, աչքի մատիտների և այլ պարագաների պարբերաբար օգտագործումը կարող է հանգեցնել աղետաբեր հետևանքների: Հասարակ մաշկային բորբոքումից` մինչև մաշկի քաղցկեղ:

1000 – 2000 դրամ ծախսելով օծանելիքի վրա, վտանգում եք ապագայում ծախսել յոթանասունից ութսուն հազար դրամ բուժման վրա: Ավելին` մասնագետները պնդում են, որ վատ ու քիմիական կոնսերվանտներով հագեցած պարֆյումը նպաստում է մազակալմանը, վատ հոտի առաջացմանն ու մաշկի արագ ծերացմանը:

Այս ամենին գումարած տարատեսակ ալերգիաները: Կա մի տարբերակ ստուգելու համար: Նախքան գնելը, մի փոքր ցանում եք օծանելիքը, ձեռքի վրա և սպասում երեք ժամ: Եթե ամեն ինչ նորմալ է կրկնում եք թեսթը: Դրանից հետո միայն կարելի է գնել տվյալ պարֆյումը: Տարբերակելու համար բնօրինակն է, թե` ոչ, պահանջեք որակի երաշխագիրը, սերտիֆիկատը: Ուշադիր եղեք պիտակին: Այնտեղ պետք է լինի ոչ միայն արտադրության երկիրը, այլ նաև քաքաքն ու փողոցը: Եթե ձեք խաբել են` մի գնեք:

 


No comments:

Post a Comment