Friday, September 13, 2013


Ֆրանսիացի պարֆյումերները նիհարեցնող օծանելիք են ստեղծել:

Պարֆյումերները որոշել են միանալ  իդեալական չափերի համար մղվող պայքարին։ Ֆրանսիական Robertet օծանելիքի տունը եւ կոսմետիկայի Veld՝s ընկերությունը ստեղծել են աշխարհում առաջին բույրը նիհարելու համար:

Ֆրանսիացի պարֆյումերները նիհարեցնող օծանելիք են ստեղծելPrends-moi անունը կրող օծանելիքը ստեղծվել է նեյրոկոսմեթոլոգիայի եւ օլֆակտոթերապիայի շրջանում վերջին ձեռքբերումների հիման վրա: Բույրը  պարունակում է  հատուկ բաղադրիչներ, որոնք մաշկի հետ շփումից ազատում են  բետա-էնդորֆին հորմոնը, ինչն ազդում է ախորժակի վրա, սակայն լավացնում է ինքնազգացողությունը:

Կոֆեինի, կարնիտինի եւ սպիրուլինի կոմբինացիան  բաղադրությունում  գործի է դնում  ճարպերի քայքայման մեխանիզմը: Հոտի թեստավորմանը մասնակցել են մի քանի տասնյակ  18-70 տարեկան կանայք, ովքեր փորձի ընթացքում դիետա չեն պահպանել: Նրանց 75 տոկոսը նշել է, որ օծանելիքի օգտագործումից հետո ուտելու ցանկությունը նվազում է ամբողջ օրվա ընթացքում, իսկ 73 տոկոսի խոսքերով՝ օծանելիքն օգտագործելուց հետո ամբողջ օրը զվարթ տրամադրությամբ են անցկացրել։

Woman.ru տեղեկացնում է, որ Prends-moi-ն զրկված չէ նաեւ պարֆյումերային ապրանքի սովորական հատկանիշներից: Նա պատկանում է ծաղկա-մրգային բույրերին՝ բերգամոտի, մանդարինի եւ գրեյպֆրուտի  նրբերանգներով:

No comments:

Post a Comment