Thursday, October 24, 2013

«Elie Saab Le Parfum». Երազանքների բույրը

Երկար ժամանակ հետևելով մեր համաքաղաքացիների fashion նախասիրություններին՝ վստահորեն կարող եմ ասել՝ հայ աղջիկների մեծ մասը, երազելով հարսանիքի մասին, ինքն իրեն առավել հաճախ պատկերացնում է «Elie Saab» զգեստով: Բեյրութցի դիզայները, անշուշտ, գիտի, թե ինչ է պետք կանանց, ինչի շնորհիվ գերել է նրանց սրտերը ամբողջ աշխարհում և Հայաստանում: Նրա ոճը միաձուլում է կանացիությունը, արքայավայել շքեղությունը և իսկական գլամուրը: Հնարավոր է՝ հենց այդ պատճառով հոլիվուդյան աստղերը հենց Elie Saab-ի զգեստներն են ընտրում տարատեսակ կարմիր գորգերի համար: 

Elie Saab-ը չի ստեղծում էքստրավագանտ կամ բարդ ճարտարապետական ձևվածքի զգեստներ, չի ընկնում միտումների ետևից և նույնիսկ չի փորձում դրանք թելադրել: Նա պարզապես առաջարկում է այն, ինչը սիրում են կանայք՝ նրբագեղ և շքեղ զգեստներ: Նույն կերպ կարելի է բնութագրել նաև նրա օծանելիքը՝ «Elie Saab Le Parfum»-ը: Ի դեպ, բույրի հեղինակը մեր հայրենակից Ֆրանսիս Կյուրգջյանն է: «Բույրը արտացոլում է իմ ներաշխարհի երկակիությունը՝ Արևելքի լույսը և ժամանակակից արևմտյան աշխարհը»,- ասում է Elie Saab-ը: 

Ոչ բոլորին է բախտ վիճակվում կրել Elie Saab-ի haute couture զգեստը, բայց օծանելիքը գործածում են շատերը: «Elie Saab Le Parfum»-ի շնորհիվ ամեն կին կարող է իրեն արքայադուստր զգալ, հոլիվուդյան աստղ և պարզապես շատ գեղեցիկ կին:

 

No comments:

Post a Comment