Wednesday, October 23, 2013


Հարսի օծանելիքի բույրը

Հարսի համար շատ կարևոր է օծանելիքի ընտրությունը: Ըստ երևույթին դա շատ ավելի կարևոր է, քան հարսանյաց զգեստի կամ աքսեսուարների ընտրությունը:Օծանելիքի հաճելի բույրը ցանկացած կնոջ ինքնավստահ է դարձնում, իսկ հարսանիքի օրն այն պարզապես պարտադիր է:

Խորհուրդ է տրվում օծանելիքը ցանել մազերի, թաշկինակի, ձեռնոցների կամ թիկնոցի վրա ներսի կողմից, քանի որ օծանելիքից մնացած հետքերն այնքան էլ հեշտ չէ անցկացնել:

Օծանելիքը կարելի է ցանել` ականջների ներքևի հատվածում, ուսերին, դաստակների վերին շերտին, ականջաբլթակներին, արմունկների ծալքերին, քանի որ օծանելիքի հոտն ավելի լավ բուրում է մարմնի ջերմաստիճանի ազդեցությամբ:

Պետք չէ օծանելիքը ցանել վզի հատվածում, որովհետև դուք ինքներդ նրա հոտը չեք զգա:
 
Մեծ ուշադրություն դարձրեք օծանելիքի պահպանման ժամկետին:

Օծանելիքի բույրը երկար ժամանակ կպահպանվի, եթե մազերը լվանալուց հետո մի քանի կաթիլ ցանեք նրանց վրա թաց վիճակում (բայց այս դեպքում դուք պետք է լվանաք մազերն առանց հոտի շամպունով և չօգտագործել մազերի լաք, քանի որ հոտերի խառնուրդը կունենա վատ ազդեցություն):

Մի՛ ցանեք օծանելիքը թևատակերում:

Խորհուրդ չի տրվում ամեն օր օգտագործել միևնույն օծանելիքը: Այն ոչ միայն ձե՛զ կհոգնեցնի, այլ ձեզ շրջապատողներին նույնպես:

 

No comments:

Post a Comment