Thursday, October 3, 2013

Ֆրենսիս Կուրկջյանը - «Արվեստի կավալլիեր»

Իրանական ծագումով հայազգի Ֆրենսիս Կուրկջյանը (Francis Kurkdjian) ծնվել է 1969թ. մայիսի 14-ին` Ֆրանսիայում: Սկզբում նա իր ուժերը փորձում է բալետի ասպարեզում, սակայն չի հաջողում հաղթել մրցույթներում: 15 տարեկանից որոշում է, որ պետք է զբաղվի օծանելիքի արտադրությամբ:


Ֆրենսիս Կուրկջյանը 1990-1992թթ. սովորել է օծանելիքի միջազգային ինստիտուտում (International Institute of Perfume, Cosmetics and Flavors), 1993թ. աշխատել է Ֆրանսիայի Quest International-ում, 1993թ. ուսանել է Luxure ապրանքների մարքեթինգի ինստիտուտում (Advanced Institute for Luxure Goods Marketing), 1995թ. աշխատել է Նյու Յորքի Quest International-ում, այնուհետև` Ֆրանսիայի համանուն ընկերությունում: Աշխատանքին զուգահեռ՝ նա ստեղծում է օծանելիքի իր սեփական ատելյեն: Ֆրենսիս Կուրկջյանը Ֆրանսիական Օծանելիքի միության ընկերակցության անդամ է: 2001թ. արժանացել է Prix Francois Coty պարգևին: 2005թ. սեպտեմբերից սկսել է աշխատել ճապոնական օծանելիքի արտադրությամբ զբաղվող առաջատար Takasago ընկերությունում՝ որպես գլխավոր մասնագետ: Ֆրենսիսն այսօր Ֆրանսիայի լավագույն օծանելիք ստեղծողներից մեկն է: Նա մեծ ճանաչում ունի ոչ միայն Ֆրանսիայում, այլև ողջ աշխարհում: Նրա պորտֆոլիոյի մաս են կազմում աշխարհահռչակ համբավ ունեցող տասնյակ օծանելիքներ, ինչպես, օրինակ` Davidoff Silver Shadow-ն, Ժան-Պոլ Գոտիեի (Jean Paul Gaultier) «Male»-ը, Էլիզաբեթ Արդենի (Elizabeth Arden) «Green Tea»-ն, Լանքոմի (Lancome) «Miracle»-ը, Զորջիո Արմանիի (Giorgio Armani) «Armani Mania», Քենզոյի (Kenzo) «Kenzoki», Լանկաստերի (Lancaster) «Aquazur»-ը, Վերսաչիի (Versace) «Jeans Couture Glam»-ը, ինչպես նաև՝ մասնավոր հավաքածուների մաս կազմած, սակայն լայն հասարակությանը քիչ ծանոթ բազմաթիվ բույրերի հեղինակ է:

Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը Ֆրենսիս Կուրկջյանին` օծանելիքի ստեղծման գործում ունեցած բարձր արժանիքների համար, անվանել է «Արվեստի կավալլիեր» (Chevalier des Arts et des Lettres):

No comments:

Post a Comment