Օծանելիքի թագուհին ամենահարուստ կինն է:
L’Oreal օծանելիքի ընկերության ղեկավար
Լիլիան Բետանկուրը գլխավորում է Forbes ամսագրի հրապարակած՝ տիեզերքի
ամենահարուստ կանանց ցուցակը:
Opposing Views-ի
տեղեկացմամբ, 90-ամյա Բետանկուրի կարողությունը գնահատվում է 30 մլրդ
դոլար: Իրավաբանորեն նա անգործունակ է, այդ պատճառով Բետանկուրի ֆինանսները
կառավարում է նրա դուստրը: Երկրորդ տեղում Wal-Mart համաշխարհային
առեւտրային ցանցի ժառանգորդ Ջոն Ուոլթոնի 58-ամյա այրի Քրիսթի Ուոլթոնն է:
Նրա ենթակայության տակ կա 28,2 մլրդ դոլար: Տիեզերքի ամենահարուստ երրորդ
կինը նույնպես Ուոլթոն ընտանիքից է. ընկերության հիմնադրի 63-ամյա դուստրը՝
Էլիս Ուոլթոնը: Ներկայում նրա կարողությունը գնահատվում է 26,3 մլրդ
դոլար:
No comments:
Post a Comment